Լրահոս

13.09.2017 19:54


Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանության գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանության գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Օգոստոսի 29-ին բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցնելու ժամանակ անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը քննելու նպատակով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունները դարձվել են քննության առարկա, սեպտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով, որն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Եվ այդ գործի շրջանակներում էլ կքննվի ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը:

Ինչ վերաբերում է վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով երիտասարդ աղջկան պատանդ վերցնելու դեպքին, ապա այն քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը