Լրահոս

14.09.2017 09:49


Էջմիածնում բնակարանի հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի

Էջմիածնում բնակարանի հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Շահումյան 44 շենքի 3-րդ բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը, հատակին ընկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Ժիրայր Սարիբեկյանի դին։

Բնակարանում զննություն կատարելով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բենզինանման հեղուկով և 2 սպիտականման զանգվածով լցված պլաստմասե տարաներ, 3 հատ լուցկու տուփեր և 3 հատ ներարկիչներ, «Սոլպադեին» և «Մետամիզոլ Նատրիա» տեսակի դեղահաբերի թվով 10 դատարկ տուփեր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը