«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ի տարածքում այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք
Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Էջմիածնի հին խճուղու թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ի տարածքում այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք, Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող թիվ 158 դպրոցի տարածքում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Աբովյան քաղաքի «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակայքում՝ 100 քմ, նախկին ՃՈ հենակետի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 14-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Երևան–Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5 հա և 3 բարդու ծառ, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2,5 հա խոզան, Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտակայքում՝ մոտ 1 հա, Լոռու մարզի Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի մոտակայքում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Ամուլ սարի մոտակայքում՝ մոտ 0,5 հա, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գերեզմանատանը՝ մոտ 2500 քմ, Վարսեր գյուղի մատուռի մոտակայքում` մոտ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սարոյան փողոցում՝ մոտ 200 քմ, Ցողամարգ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ թաղամասի մոտակա սարալանջին՝ մոտ 30 հա, Վանաձոր քաղաքի Շիրակացի 2 հասցեում՝ 1500 քմ և փայտ (մոտ 0,5 խմ), Տավուշի մարզի Իջևան քաղաքի հանրակացարանային շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Բերդավան գյուղում գտնվող հրաձգարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: