Հրազդանում կինը ամուսնուն ճանապարհել է դպրոց՝ երեխաների հետևից, իսկ հետո իրեն ցած է նետել 5-րդ հարկի պատուհանից
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան միկրոթաղամասի 94 շենքի բակից ծայրահղ ծանր, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում այս պահին էլ տեղափոխում են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, նույն շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 35-ամյա Մարինե Գ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկից իրեն ցած է նետել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տանը միայնակ է եղել, իսկ մինչ այդ, ամուսինը գնացել է դպրոց, որպեսզի երեխաներին տուն բերի և ամուսնու գնալուց հետո Մարինե Գ.-ն կողպել է տան դուռը և իրեն ցած նետել լուսամուտից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։