Լրահոս

15.09.2017 09:47


«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանություն կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը պարզվել է

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանություն կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը պարզվել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը