Նոր Գեղիի խնձորի այգիների մոտ ԳԱԶ-24-ը բախվել է և ՊՆ-ի ԶԻԼ-ին․ կան տուժածներ
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նոր Գեղիի խնձորի այգիների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում բախվել են ԳԱԶ-24 մակնիշի 65 OL 718 պետհամարանիշի (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Մ.) և ԶԻԼ-131 մակիշի ՊՆ7240Շ պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1982 թ. ծնված Մ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երևան քաղաքի Արմենիա ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։