Սառնաղբյուր գյուղի մոտ բախվել են ՊՆ-ի «ԶԻԼ»-ը և «Opel Vectra»-ն․ «ԶԻԼ»-ը մոտ 20 մ գլորվել է ձորը
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 131» մակնիշի ՊՆ 2902Տ պետհամարանիշի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Է.) և «Opel Vectra» մակնիշի 34 AL 117 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել է ձորը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԶԻԼ 131»-ի վարորդ՝ Ա. Է.-ը և ուղևոր՝ 1960 թ. ծնված Ա. Ղ.-ը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Փրկարարները «Opel» մակինշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Բ. և ուղևոր՝ 1974 թ. ծնված Վ. Մ.։
Տուժածները հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Է.-ի և Ա. Ղ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ռ. Բ.-ի և Վ. Մ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մանիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։
Սառնաղբյուր գյուղի մոտ բախվել են ՊՆ-ի «ԶԻԼ»-ը և «Opel Vectra»-ն․ «ԶԻԼ»-ը մոտ 20 մ գլորվել է ձորը
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 131» մակնիշի ՊՆ 2902Տ պետհամարանիշի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Է.) և «Opel Vectra» մակնիշի 34 AL 117 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել է ձորը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԶԻԼ 131»-ի վարորդ՝ Ա. Է.-ը և ուղևոր՝ 1960 թ. ծնված Ա. Ղ.-ը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։