Մեկնարկել է Բելառուսի և Ռուսաստանի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունը
Սեպտեմբերի 14-ին մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժությունը, որին ներգրավված է շուրջ 12,7 հազար զինծառայող և 680 միավոր զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքները միաժամանակ անցկացվելու են Բելառուսի և Ռուսաստանի զորավարժարաններում: Բելառուսից վերժանքներին ներգրավվել է շուրջ 7,2 հազար զինծառայող, իսկ Ռուսաստանից՝ 5,5 հազար, որոնցից 3 հազարը տեղակայվելու է Բելառուսի տարածքում:
ՌԴ-ն բացի բանակից վարժանքներին ներգրավվել է նաև ստորաբաժանումներ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններից, անվտանգության դաշնային ծառայությունից և «Ռոսգվարդիայից»:
Ընդհանուր առմամբ ներգրավվել են շուրջ 250 միավոր տանկ, 200 միավոր հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 10 նավ և 70 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ:
Կողմերը անցկացվող վարժանքները որակել են որպես «պաշտպանողական»: Համաձայն սցենարի՝ Բելառուս և ՌԴ էքսկլավ Կալինինգրադ ներթափանցել են ծայրահեղական խմբեր և նպատակադրել են ահաբեկչական գործողություններ իրականացնել ու ապակայունացնել իրավիճակը: Ծայրահեղական խմբերը օդից և ծովից ստանում են նյութատեխնիկական, զինտեխնիկայի և սպառազինության օգնություն:
Ենթադրյալ հակառակորդի դեմ պայքարելու համար խաղարկվելու են մարտավարական գործողություններ՝ նավատորմի, ՀՕՊ և ՌՕՈւ ուժերի ներգրավմամբ:
Վարժանքները ավարտվելու են սեպտեմբերի 20-ին: Հիշեցնենք, որ Բելառուսի և Ռուսաստանի համատեղ նախորդ նման զորավարժությունը անցկացվել էր 2013-ին: Այդ վարժանքներին հետևում էր նաև Հայաստանի պաշտպանության նախարարը:

Աղբյուրը՝ razm.info