Աշխարհ

15.09.2017 12:42


Պայթյուն Լոնդոնի մետրոյում․ հրե գունդն անցել է վագոնի միջով (տեսանյութ)

Պայթյուն Լոնդոնի մետրոյում․ հրե գունդն անցել է վագոնի միջով (տեսանյութ)

Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է Mirror-ը, բազմաթիվ տուժածներ կան։ Նրանք հիմնականում այրվածքներ են ստացել։ Ոմանք էլ տուժել են խուճապի արդյունքում առաջացած հրմշտոցից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։

Համացանցում ականատեսները հրապարակել են վագոնի դռների մոտ դրված սպիտակ դույլի նկարը․ դրանում երևում է այրվող նյութը, որն էլ, հավանաբար, եղել է պայթյունի օջախը:

Ուղևորների խոսքով՝ պայթյունի ժամանակ վագոնով, կարծես, հրե գունդ է անցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը