Աշխարհ

16.09.2017 09:00


Թաքնված տեսախցիկը շուրջ 8 տարի նկարահանել է Էկվադորի նախագահի աշխատասենյակը

Թաքնված տեսախցիկը շուրջ 8 տարի նկարահանել է Էկվադորի նախագահի աշխատասենյակը

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ շուրջ 8 տարի երկրի նախագահի աշխատասենյակում հեռակառավարմամբ թաքնված տեսախցիկ է գործել։

Մորենոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վրդովված է և ապշած, քանի որ թաքնված տեսախցիկը անձնական կյանքի դեմ հանցագործություն է։ Էկվադորի նախագահն ընդգծել է, որ իրեն այդ տեսախցիկի գոյության մասին որևէ մեկը տեղյակ չի պահել։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

Նշենք, որ Մորենոն երկրի նախագահի պարտականությունները ստանձնել է ընթացիկ տարվա մայիսին։ Նա Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի թիմակիցն էր, և փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2013թթ․։ Նույնիսկ հաշմանդամի աթոռը չի խանգարել 64-ամյա Մորենոյին կատարել իր պարտականությունները։ Իսկ այդ աթոռին նա գամված է 1998 թվականից, երբ գողության փորձի արդյունքում վնասվածք է ստացել։

2012թ․ նա առաջադրվել է Նոբելյան մրցանակի, իսկ 2013թ․ դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը