Լրահոս

16.09.2017 12:27


Աշտարակ-Սասունիկ ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MS 445 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել մոտ 10 մ, ինչի հետևանքով 1992 թ. ծնված Լ. Կ-ը տեղում մահացել է:

Ժամը 11:50-ին փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լ. Կ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Այս խորագրի վերջին նյութերը