Քրակատարողական հիմնարկներում թմրամիջոցներ են հայտնաբերվել
ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հսկիչ անցագրային կետի խուզարկության համար նախատեսված առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից «Արթիկ» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձ Կ. Ն.-ին, որի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են մուգ դարչնագույն բուսական զանգվածով երկու առանձին փաթեթներ` 5,37 և 2,82 գրամ ընդհանուր քաշերով:Թափանցիկ պոլիէթիլենով կապված փաթեթի մեջ առկա են եղել մեկ բջջային հեռախոս, մեկ «wi fi» սարք, մեկական բջջային հեռախոսի ականջակալ և բջջային հեռախոսի լիցքավորիչ, մեկ «USB» մալուխ և մեկ բաժանորդային քարտ:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Վ. Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքում աղցանի մեջ հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Մ.-ին, որի արդյունքում վարտիքի միջից հայտնաբերել են սև կտորով փաթեթավորված դեղին գույնի 8 դեղապատիճ` ընդհանուրը 4,1 գրամ քաշով, «B 8» գրառմամբ սպիտակ օվալաձև 5 դեղահաբ` 2,3 գրամ քաշով և 1 բջջային հեռախոսի բաժանորդային քարտ:
Սեպտեմբերի 13-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակից զննությամբ հայտնաբերել են 1,8 գրամ ընդհանուր քաշով կանաչ կանեփանման զանգված:
Սեպտեմբերի 15-ին` ժամը 08:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում կանխվել է արտանետման փորձ: Անհայտ անձը արտանետել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի զննությամբ հայտնաբերվել է 0,4 գրամ ընդհանուր քաշով մեկ սպիտակ դեղահաբ, 46 հատ դեղապատիճ, 27 գրամ սև և 4 գրամ կանեփանման զանգվածներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Քրակատարողական հիմնարկներում թմրամիջոցներ են հայտնաբերվել
ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հսկիչ անցագրային կետի խուզարկության համար նախատեսված առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից «Արթիկ» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձ Կ. Ն.-ին, որի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են մուգ դարչնագույն բուսական զանգվածով երկու առանձին փաթեթներ` 5,37 և 2,82 գրամ ընդհանուր քաշերով: Թափանցիկ պոլիէթիլենով կապված փաթեթի մեջ առկա են եղել մեկ բջջային հեռախոս, մեկ «wi fi» սարք, մեկական բջջային հեռախոսի ականջակալ և բջջային հեռախոսի լիցքավորիչ, մեկ «USB» մալուխ և մեկ բաժանորդային քարտ:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Վ. Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքում աղցանի մեջ հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Մ.-ին, որի արդյունքում վարտիքի միջից հայտնաբերել են սև կտորով փաթեթավորված դեղին գույնի 8 դեղապատիճ` ընդհանուրը 4,1 գրամ քաշով, «B 8» գրառմամբ սպիտակ օվալաձև 5 դեղահաբ` 2,3 գրամ քաշով և 1 բջջային հեռախոսի բաժանորդային քարտ:
Սեպտեմբերի 13-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակից զննությամբ հայտնաբերել են 1,8 գրամ ընդհանուր քաշով կանաչ կանեփանման զանգված:
Սեպտեմբերի 15-ին` ժամը 08:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում կանխվել է արտանետման փորձ: Անհայտ անձը արտանետել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի զննությամբ հայտնաբերվել է 0,4 գրամ ընդհանուր քաշով մեկ սպիտակ դեղահաբ, 46 հատ դեղապատիճ, 27 գրամ սև և 4 գրամ կանեփանման զանգվածներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: