Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել՝ դանակով հարվածելով սրտին
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից սրտի շրջանում դանակահարված վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ նա Շերամի փողոցի թիվ 59 շենքի վերելակի մեջ ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով հարվածել է սրտին։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը՝ 24-ամյա Սմբատ Բաղդասարյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։