Լրահոս

16.09.2017 17:33


Արցախի փողոցի բարձրահարկ շենքից ընկած 7-ամյա երեխայի հետ տանը եղել է տատիկը

Արցախի փողոցի բարձրահարկ շենքից ընկած 7-ամյա երեխայի հետ տանը եղել է տատիկը

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկո Մեժլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում 7-ամյա Սեդրակ Մ.-ի՝ պատուհանից ընկնելու փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ոստիկանները պարզել են, որ երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արցախի փողոցի 18 շենքից, ով նշված շենքի 70 բնակարանի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանը եղել է տատիկը, ով, սակայն, չի նկատել, թե ինչպես է երեխան հայտնվել պատուհանի մոտ ու վայր ընկել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը