Լրահոս

17.09.2017 17:25


Այժմ էլ Լոռու մարզում է անտառածածկ տարածք այրվել

Այժմ էլ Լոռու մարզում է անտառածածկ տարածք այրվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության 1 և հրշեջ-փրկարարական ջոկատների 3 օպերատիվ խմբեր (27 փրկարար ծառայող), մոտակա զորամասից 8 զինծառայող, Պուշկինո գյուղի 12 բնակիչ, անտառտնտեսության 15 աշխատակից:

Պարզվել է, որ այրվել է 102 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:10-ին:

Այս խորագրի վերջին նյութերը