Աշխարհ

17.09.2017 20:50


«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն»՝ 4:0. Մխիթարյանի առաջին գոլը ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն»՝ 4:0. Մխիթարյանի առաջին գոլը ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել էր «Էվերթոն»-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում: 28-ամյա կիսապաշտպանը, 83-րդ րոպեին ստանալով Ռոմելու Լուկակուի փոխանցումը, իր առաջին գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում: 87-րդ րոպեին Մխիթարյանը դաշտում իր տեղը զիջեց Անտոնի Մարսիալին:

Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր՝ շարունակելով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերթոն»-ը 4 միավորով բաժանում է 15-18-րդ հորիզոնականները:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»՝ 4:0
1:0 Վալենսիա (4'), 2:0 Մխիթարյան (83'), 3:0 Լուկակու (89'), 4:0 Մարսիալ (90+2' - 11մ)

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը