Էջմիածնում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի ) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: shamshyan.com-ը գրում է, որ տեղեկությունները, թե Վաղարշապատում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոչ մի կրակոցներ չեն հնչել: Դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։