Լրահոս

18.09.2017 10:05


Hyundai-ն, որը սպասարկում է Երևանի փոխքաղաքապետին, մխրճվել է արգելապատնեշի մեջ․ կա 5 վիրավոր

Hyundai-ն, որը սպասարկում է Երևանի փոխքաղաքապետին, մխրճվել է արգելապատնեշի մեջ․ կա 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Hyundai-ը բախումից հետո բախվել է ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը