Ղարաբաղի վերաբերյալ այս տարի փաստաթուղթ չի՞ ստորագրվի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, խոսելով հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցած Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպման մասին, ասել է, թե այն «չբանակցային գործընթացի հերթական հանդիպումն է»։ Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը պնդել է, թե չնայած որևէ փաստաթուղթ չստորագրվեց, բայց, այնուամենայնիվ, հանդիպումը դրական է համարում։
-Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ գոնե սկզբունքային առումով նախաբանի վերաբերյալ եկել են համաձայնության՝ ԼՂՀ-ն արդեն որպես բանակցային կողմ հանդես գալու մասին, հանդիպումը կայացած էր,-նշել է նա։
Նրա պնդմամբ՝ գործընթացը դինամիկայի մեջ է, և հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի։
-Բայց և այնպես չեմ կարծում, որ շատ մոտ ժամանակներս շրջանակային համաձայնագրի կարգի փաստաթուղթ կլինի,-նշել է նա։
Լարիսա Ալավերդյանն էլ նշել է, թե այս տարի հնարավոր է՝ ընդհանրապես ոչինչ չլինի։
-Եթե փաստաթուղթ էլ լինի, մի «հարամ» բան կունենա, և յուրաքանչյուրը կարող է այն մեկնաբանել իր տեսակետից և ներքին օգտագործման համար,-հավելել է նա։

7or.am