Լրահոս

18.09.2017 21:51


Նարեկացի թաղամասում գտնվող եկեղեցու մոտ այրվել է 100 քմ խոտածածկ տարածք

Նարեկացի թաղամասում գտնվող եկեղեցու մոտ այրվել է 100 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Մելիք Մելիքյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Նարեկացի թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում՝ մոտ 100 քմ, Գոգոլի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հասրաթյան փողոցի գերեզմանատան մոտակա պտղատու այգում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 101ա շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում մոտ 2000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 14-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում՝ մոտ 4000 քմ, ՏՈՒԲ դիսպանսերի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Սարալանջի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 6000 քմ բուսածածկույթ և մոտ 50 ծառ, ջերմահարվել՝ մոտ 150 պտղատու ծառ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ, Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արամուս գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Ակունք գյուղի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Ափնագյուղ գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Դիտավանի գյուղի մոտակա դաշտում՝ մոտ 2000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը