Մարալիկում 44-ամյա տիկնոջ տանից թալանել են 3 մլն 500 հազար դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով քննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի բնակյչուհի, 44-ամյա Նատաշա Բ.-ն դիմել է Ոստիկանության Անիի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան նախամուտքի պատուհանը, այնուհետև մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, 55 հազար դրամ, 300 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար:
Տուժած Նատաշա Բ.-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը կրել է 3 մլն 500 հազար դրամի վնաս: Տուժածի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։