Լրահոս

27.01.2010 15:36


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Լոնդոն և Օսլո

Հունվարի 28-ին Լոնդոնում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մեծ Բրիտանիա:

Հունվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեի հրավերով կարճատեւ պաշտոնական այց կկատարի Օսլո:

 

Այս խորագրի վերջին նյութերը