Լրահոս

19.09.2017 11:28


Կոտայքում 45-ամյա տղամարդը եղբոր գերեզմանի քարը դնելուց հետո տան ննջասենյակում հրացանով կրակել է իր որովայնին

Կոտայքում 45-ամյա տղամարդը եղբոր գերեզմանի քարը դնելուց հետո տան ննջասենյակում հրացանով կրակել է իր որովայնին

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկացրել են, որ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, ով նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից կրակել է իր որովայնին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքից առաջ Գ. Վարդանյանը իրենց գյուղի գերեզմանոցում տեղադրելիս է եղել եղբոր քարը, որից հետո վերադարձել են տուն, հաց են կերել, իսկ հետո նա մտել է ննջասենյակ և իր անունով գրանցված «ՄՌ-153» տիպի հրացանով ինքնասպանության փորձ է կատարել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նաև տարիներ առաջ ՀՀ քր.օր-ի 109 հոդվածի 1-ին մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով դատապարտված է եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը