Արա Նռանյան. «Հավատացնում եմ, որ կառավարությունը հրաժարական չի տալու, մինչև այս ծրագիրը չիրականացնի»
Տնտեսական ճգնաժամն իսկապես ապացուցեց մեր տնտեսության խոցելիությունը,- «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։ Նա նշել է, որ ճգնաժամի սկզբնական ամիսներին կառավարությունը համաձայնվում էր և մատնանշում առկա խնդիրները՝ ցանկություն հայտնելով լուծել դրանք, սակայն երբ ստացավ անհրաժեշտ վարկերը, կարծես թե քաղաքականությունը փոխվել է։
-Ակնհայտ է, որ կառավարությունը պարզապես ժամանակ է ձգում, մինչև ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամն անցնի, որը նաև իր դրական հետևանքը կունենա մեր տնտեսության համար,- ասել է Ա. Նռանյանը։ Նա նշել է, որ կառուցվածքային փոփոխություններ չեն արվում, և կառավարության հակաճգնաժամային ծրագրում միջոցառումների գրեթե 100%-ը նախկինում ծրագրավորված միջոցառումներ էին, և որևէ կապ չունեն հակաճգնաժամային քաղաքականության հետ։
Նա նշել է նաև, որ տնտեսական անկման ցուցանիշը դրամային ցուցանիշով կազմել է 14,4%, իսկ դոլարային ցուցանիշով՝ գրեթե 27%:
Կառավարությունը, Ա. Նռանյանի կարծիքով, հաջողացրել է տապալել գործունեությունը բոլոր ոլորտներում։ Նա նշել է, որ 2010-ին կառավարությունը քաղաքական մեծամասնության հետ համատեղ որոշել է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել, ինչը նրա կողմից վերջին քայլը կլինի պետությունը տասնամյակներով վերջնականապես հետ գցելու և սնանկ դարձնելու գործում։ Այս առումով Ա. Նռանյանը նշել է, որ Հայաստանը համաշխարհային տնտեսությանն արտահանում է բացառապես 2 տեսակ հումք՝ պղինձ ու մոլիբդեն և աշխատուժ։ Պատրաստի արտադրանք Հայաստանը չի արտահանում և այդպիսով դարձել է «придаток чужих экономик»: Ա. Նռանյանի կարծիքով կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանն սկսելու է արտահանել նաև ֆինանսներ, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամը փաստացի մասնավորեցվելու է, և այն գումարները, որոնք ապագա կենսաթոշակների համար վճարում են ՀՀ քաղաքացիները, գնալու են ՀՀ-ից դուրս։ Հետևաբար, նրա խոսքերով, Հայաստանը դառնալու է զարգացած պետությունների համար ֆինանսներ արտահանող պետություն։ Նա նշել է, որ այդ նախագծի արդյունքները երևալու են 20-25 տարի հետ, իսկ այդ համակարգից հետ վերադառնալը շատ դժվար է։ Նրա կարծիքով Հայաստանը նման ռիսկային գործառույթի չպետք է գնա։
-Ես հավատացնում եմ, որ կառավարությունը հրաժարական չի տալու, մինչև այս ծրագիրը չիրականացնի, որովհետև սա կառավարության և քաղաքական մեծամասնության թիվ մեկ խնդիրն է։ Սա լինելու է «сделка века»,- նշել է նա։

7or.am