Լրահոս

19.09.2017 12:09


Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Պարզվել է, որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Փրկարարների միջամտության կարիքը չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը