Լրահոս

19.09.2017 13:15


Կոտայքում 72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին

Կոտայքում 72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GA 830 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի 25 ՕՕ 219 համարանիշի ավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու նրա ուղևորուհին՝ Մաիսիսի բնակչուհի՝ 49-ամյա Սուսաննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mitsubishi-ի վարորդն է եղել, ով բախվել է իր առջևով ընթացող ավտոբուսին, որտեղ եղել են արաբ տուրիստներ․ նրանք չեն տուժել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը