Լրահոս

20.09.2017 11:16


Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի 22-ամյա աշխատակցուհուն

Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի 22-ամյա աշխատակցուհուն

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և որպես մեղադրյալ է ներգրավվել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Էլեն Գրիգորյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու, ով կասկածվում է սեպտեմբերի 9-ին Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած խոշոր ու ողբերգական ավտովթարում:

Սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել էին, իսկ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը