Աշխարհ

20.09.2017 11:56


Հիլարի Քլինթոնը դեռևս մտածում է նախագահ դառնալու մասին (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնը դեռևս մտածում է նախագահ դառնալու մասին (տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը շարունակում է մեղադրել Դոնալդ Թրամփին և հնարավորություններ որոնում նախագահի աթոռը ստանձնելու համար։

Վաշինգտոնում երկուշաբթի օրն անցկացված միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քլինթոնն այն միտքն արտահայտեց, որ Թրամփն ու նրա թիմը չեն գործում հասարակության շահերին համապատասխան։

«Այս նախագահն ու մարդիկ, որոնք ծառայում են նրան իր շրջապատում, ներկայացնում են հստակ վտանգ այս երկրի ապագայի համար»,- հայտարարեց Քլինթոնը։
Քլինթոնի խոսքում նաեւ առկա էր հետեւյալ մտավախությունը, որ Թրամփի թիմը փորձում է փաստերի ու ճշմարտության վերաբերյալ իր տեսակետը պարտադրել հասարակությանը, «չնայած այն հանգամանքին, որ մարդիկ ունեն իրենց սեփական աչքերը»։

Քլինթոնի «Ինչ պատահեց» վերնագրով գիրքը ներկայումս ընդգրկված է ամենաարագը վաճառվող գրքերի ցանկում։

Ավելի ուշ NPR-ին տված հարցազրույցում Քլինիթոնը չի բացառել այն հնարավորությունը, որ ինքը կարող է բողոքարկել ընտրությունների արդյունքը, եթե հաստատվեն Ռուսաստանի հետ Թրամփի գաղտնի հանդիպումների մասին լուրերը։

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը