Լրահոս

20.09.2017 12:47


Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թիվ 89 խցի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թիվ 89 խցի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Թիվ 89 խցում ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում հաշվառված, 30-ամյա Վահե Միքայելյանի և Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Սահակյանի միջև։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նույն խցի դատապարտյալ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հաշվառված, 27-ամյա Արման Կարապետյանի միջև։ Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի, Ա. Սահակյանը՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, իսկ Ա. Կարապետյանը՝ ՀՀ քր.օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268 հոդվածի 1-ին մասով և 66 հոդվածի 4-րդ մասով։

Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը