Թիվ 5 երթուղու միկրոավտոբուսում գողացել է դրամապանակը և բանկային քարտով գումար կանխիկացրել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կիևյան փողոցի թիվ 19 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ ծնված Խաչատուր Գ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Խաչատուր Գ.-ն թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1958 թ. ծնված Արայիկ Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ, որից Կիևյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բանկոմատից կատարել է 57.000 դրամի կանխիկացում: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Թիվ 5 երթուղու միկրոավտոբուսում գողացել է դրամապանակը և բանկային քարտով գումար կանխիկացրել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կիևյան փողոցի թիվ 19 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ ծնված Խաչատուր Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Խաչատուր Գ.-ն թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1958 թ. ծնված Արայիկ Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ, որից Կիևյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բանկոմատից կատարել է 57.000 դրամի կանխիկացում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: