Լրահոս

20.09.2017 15:45


Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածին երեխայի խնամքն ստանձնելու նպատակով առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին մի կին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը։ Օրեր անց երեխայի կենսաբանական մայրը ամուսնական զույգից երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սեպտեմբերի 19-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը