Լրահոս

18.03.2009 13:40


Հնարավոր է, որ «Ժառանգությունը» վերանայի իր ցուցակը

«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս որոշում է Երևանի ավագանու ընտրություններում իր մասնակցության հարցն ու ձևաչափը։ Այս մասին լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Այս հարցերի վերջնական պատասխանը կտրվի մարտի 20-ին՝ «Ժառանգության» վարչության նիստի ժամանակ։ Նա չի բացառել, որ հնարավոր է ավագանու ընտրությունների համար կազմված «Ժառանգության» ցուցակը փոփոխության ենթարկվի և առաջին հորիզոնականից հանվի Արմեն Մարտիրոսյանի անունը։>

-Պարզապես ցանկանում էինք, որ Գագիկ Բեգլարյանի մրցակիցը լիներ երիտասարդ քաղաքական գործիչ, որին իրենց ուսերի վրա առաջ կտանեին ծանրակշիռ քաղաքական գործիչները, և հանձին որի ժողովրդի քվեն կհաղթեր,- լրագրողներին ասել է Հովսեփ Խուրշուդյանը։>

Ի դեպ, 2007թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ընտրական հանձնաժողովներում «Ժառանգությունն» իր տեղերը տվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին։ Թե ավագանու ընտրություններում, «Ժառանգության» առանձին մասնակցության պարագայում, ու՞մ ձայները պետք է պաշտպանեն  հանձնաժողովի այդ անդամները կամ կփոխվե՞ն նրանք, դեռ քննարկվում է։ Ամեն դեպքում, Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով, նրանք «կպահեն»  ողջ ընդդիմության ձայները, «իշխանություններն էլ կեղծելու շատ քիչ հնարավորություն կունենան»։>

Այս խորագրի վերջին նյութերը