Լրահոս

21.09.2017 17:59


Վրաերթի են ենթարկվել 13-ամյա, 2-ամյա, 80-ամյա, 65-ամյա, 12-ամյա, 59 և 47-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 13-ամյա, 2-ամյա, 80-ամյա, 65-ամյա, 12-ամյա, 59 և 47-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 9.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 48/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Հակոբյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59 և 47 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 18 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը