Լրահոս

21.09.2017 15:08


«Շամպայն գործարանի» մոտ այրվել է 1000 քմ խոտածածկույթ

«Շամպայն գործարանի» մոտ այրվել է 1000 քմ խոտածածկույթ

Սեպտեմբերի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գործարանի» մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ «Կատարի» հատված կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 2 հա, Գանգրահեր տղայի արձանի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Ալափարս գյուղի վերջնամասում՝ մոտ 300 քմ, Արգել գյուղի հարակից սարում՝ մոտ 6 հա, Ներքին Պտղնի գյուղում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Թեղենիք գյուղի մոտակայքում՝ մոտ 15 հա, Աբովյան քաղաքի Սևաբերդի ջրամբարի մոտակայքում՝ մոտ 20 հա, Սյունիքի մարզի Գորայք գյուղի արոտավայրերում՝ մոտ 3 հա, Հարժիս գյուղի սկզբնամասում՝ մոտ 10 հա, Խոտ գյուղի մոտակա սարալանջում՝ մոտ 400 հա, Վայոց ձորի մարզի Ձախափնյակ թաղամասի Գարնանային փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Սուպեր ԷՍ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում՝ մոտ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղին հարակից գտնվող արոտավայրում՝ մոտ 12 հա, Գավառ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 0.15 հա, Խաչաղբյուր գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 0.4 հա, Գեղամասար գյուղում՝ մոտ 3 հա, Սեմյոնովկա գյուղին հարակից արոտավայրերում` մոտ 2 հա, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի հանդամասերում՝ մոտ 22 հա, Աչաջուր գյուղին հարակից «Մայիսյան կամուրջ» կոչվող հանդամասում՝ մոտ 2000 քմ, Նավուր գյուղում՝ մոտ 2 հա, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Խաշթառակ գյուղի «Դնգրի ձոր» կոչվող հանդամասում՝ մոտ 2000 քմ, Շիրակի մարզի Կապս և Հովունի գյուղերին հարակից սարալանջին՝ մոտ 20 հա, Կրաշեն գյուղի գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Լոռու մարզի Ստեփանավանի ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Քարաձոր գյուղի մոտակայքում՝ մոտ 30 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը