Լրահոս

21.09.2017 12:15


Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսությունով, քթի շրջանի կտրած վերք, թոքային հյուսվածքի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գագիկ Ավագյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները կպայքարեն Գ. Ավագյանի կյանքի համար, Մասիսի ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 34-ամյա Սարգիս Ավագյանի, հիվանդանոց տեղափոխված Գ. Ավագյանի և 30-ամյա Գևորգ Հակոբյանի ու 31-ամյա Ազատ Ազատյանի միջև, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, Գ. Հակոբյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գ. Ավագյանին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Գ. Հակոբյանին, Ա. Ազատյանին, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը