Վարդան Արամյան. «2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է»
-ՀՆԱ-ի մեջ ծախսերը վերջին 5-6 տարիների ընթացքում եղել են 20-22%, այս տարի՝ ավելի քան 28,6%։ Դա նշանակում է, որ մենք տնտեսության մեջ ավելի շատ լիկվիդայնություն ենք լցրել, որ տնտեսությունը կարողանա աշխուժանալ,- «Հայացք» ակումբում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։
Նա նշել է, որ եթե կառավարությունը դա չաներ, Հայաստանում ավելի վատ վիճակ կլիներ։
Վ. Արամյանը նաև նշել է, որ կառավարությունը փող է ներարկել տնտեսության մեջ, ինչն իրականացվել է բանկերի միջոցով։ Վարդան Արամյանը նշել է, որ կառավարությունն ակնկալում է, որ իրականացված ընդլայնողական քաղաքականությունը լագային էֆեկտով ազդեցություն է ունենալու նաև 2010-ին։
Նրա խոսքերով՝ 2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է։ Այս տարի ևս պակասորդ կլինի, իսկ ծախսերը ՀՆԱ-ի մեջ կլինեն մոտ 26%, ինչը նշանակում է, որկառավարությունը տնտեսությունից ավելի քիչ փող կքաշի, քան կներարկի։
Վարդան Արամյան. «2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է»
-ՀՆԱ-ի մեջ ծախսերը վերջին 5-6 տարիների ընթացքում եղել են 20-22%, այս տարի՝ ավելի քան 28,6%։ Դա նշանակում է, որ մենք տնտեսության մեջ ավելի շատ լիկվիդայնություն ենք լցրել, որ տնտեսությունը կարողանա աշխուժանալ,- «Հայացք» ակումբում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։
Նա նշել է, որ եթե կառավարությունը դա չաներ, Հայաստանում ավելի վատ վիճակ կլիներ։
Վ. Արամյանը նաև նշել է, որ կառավարությունը փող է ներարկել տնտեսության մեջ, ինչն իրականացվել է բանկերի միջոցով։ Վարդան Արամյանը նշել է, որ կառավարությունն ակնկալում է, որ իրականացված ընդլայնողական քաղաքականությունը լագային էֆեկտով ազդեցություն է ունենալու նաև 2010-ին։
Նրա խոսքերով՝ 2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է։ Այս տարի ևս պակասորդ կլինի, իսկ ծախսերը ՀՆԱ-ի մեջ կլինեն մոտ 26%, ինչը նշանակում է, որ կառավարությունը տնտեսությունից ավելի քիչ փող կքաշի, քան կներարկի։
7or.am