Ինչպե՞ս է որոշվում ՀՀ պատվիրակությունների ծախսերը հոգալու գումարների չափը
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը դուրս է մնացել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից։ Նա դիմել էր ԵԽԽՎ հարցը պարզաբանելու համար և բացասական պատասխան ստացել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն ասել է, թե տհաճ երևույթ էր Զարուհի Փոստանջյանի՝ այդ հարցով ԵԽԽՎ-ին դիմելու քայլը։
Պատասխանելով լրագրողի՝ «Զարուհի Փոստանջյանի Եվրոպա չուղարկելու պաշտոնական պատճառաբանությունը ֆինանսների սղությունն է։ Ձեզ՝ որպես պատգամավորի, չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ստացվում, որ դրանից մի քանի օր առաջ 30 հոգանոց պատվիրակություն է գնում Եգիպտոս, որի հետ նաև Գալուստ Սահակյանի կինը» հարցին՝ ասել է, թե չի ցանկանում դա մեկնաբանել։
-Այդ հարցերով դիմեք ԱԺ աշխատակազմին,-հավելել է նա։

7or.am