ՄԻԵԴ հերթական վճիռներով կառավարությունը կփոխհատուցի 6 հազար եվրոյին համարժեք դրամ
Հայաստանի կառավարությունը 6 հազար եվրոյին համարժեք դրամ կտրամադրի Արդարադատության նախարարությանը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացված վճիռների փոխհատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկու վճիռներից առաջինը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով է:
2017 թվականի հուլիսի 20-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3000 եվրոյին համարժեք դրամ:
Նշված գործով ՄԻԵԴ սահմանած հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 20-ն է:
Երկրորդը «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռն է, որը դարձյալ նույնչափ գումար է:

Աղբյուրը` Փաստինֆո