Կնոջն ու անչափահաս որդուն պարբերաբար ծեծի է ենթարկել
Կնոջն ու անչափահաս որդուն ծեծի ենթարկելու համար տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ Էդուարդը Երևանի մանկապարտեզներից մեկի բակում կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Պարզվում է սա միակ դեպքը չի, որ տղամարդը ձեռք է բարձրացրել կնոջ վրա, 2017 թվականի հունիսի 21-ին կրկին ծեծի է ենթարկել կնոջը, իսկ վիճաբանության ժամանակ միջամտելու պատճառով ծեծել նաև անչափահաս որդուն:
Մեղադրանքի համաձայն՝ բացի նշվածները նա նաև անհիմն բարկացել է որդու վրա և ծեծի ենթարկել վերջինիս` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Էդուարդին մեղադրանքի է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ 3 դրվագով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուրը` Փաստինֆո