Լրահոս

23.09.2017 00:44


«Թիֆլիս» ռեստորանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

«Թիֆլիս» ռեստորանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունոքում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Լոռու մարզում կանանց մասնակցությամբ տեղի ունցած վիճաբանություն-ծեծկտուքի փաստով: Ժամը 09:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Թիֆլիս» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Ալվարդ Նալբանդյանի վրա:

Ա. Նալբանդյանը հայտնել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող, իրեն պատկանող կրպակում իր աշխատակցուհին՝ 58-ամյա Գոհար Գասպարյանը, հարձակվել է իր վրա՝ ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ հետաքննիչը դեպքի հանգամանքները կպարզեր, այս անգամ Ոստիկանություն է դիմում Գ. Գասպարյանը և հայտնում, որ վիճաբանության ժամանակ Ա. Նալբանդյանը ճանկռել է իր ձեռքերը, քաշել մազերը, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը