Լրահոս

23.09.2017 15:27


«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի մոտ այրվել է 500 քմ խոտածած տարածք

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի մոտ այրվել է 500 քմ խոտածած տարածք

Սեպտեմբերի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Սեբաստիայի փողոցում՝ Ռ. Մելիքյանի անվան թիվ 92 դպրոցի մոտակայքում ՝ 300 քմ, Վիլնյուսի փողոցում՝ «Լիա մարկետ»-ի մոտակայքում՝ 1000 քմ, Նուբարաշենի խճուղու սկզբնամասում այրվել է 1000 քմ, Կոտայքի մարզի Արգել գյուղում՝ մոտ 30 հա, Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցում՝ մոտ 1500 քմ, Արամուս գյուղի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Նիգավան գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 5 հա, 2-րդ միկրոշրջանի թիվ 24 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում՝ 6000 քմ, Աչաջուր գյուղի հարակից դաշտերում՝ մոտ 6000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Ուզբեկական թաղամասի «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մոտակայքում՝ 1000 քմ, Շնող-Թեղուտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 1.5 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի թիվ 43/6 հասցեում՝ 400 հակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի թիվ 52 տան մոտակայքում մոտ 2000 քմ, Սյունիք գյուղի գերեզմանատանը՝ մոտ 200 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի զորամասի տարածքում՝ մոտ 1000 քմ, Գյումրի քաղաքի նախկին «Հայկավան» ուղեկալի տարածքում՝ մոտ 10 հա խոտածածկ, Լուսակերտ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1200 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Ջիլի» կոչվող տարածքում՝ մոտ 10 հա, Սևան-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում մոտ 6000 քմ, Վարդենյանց լեռնանցքի գագաթային հատվածում մոտ 5 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակաքյում՝ մոտ 550 քմ խոտածած տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը