Լրահոս

23.09.2017 12:15


Արարատի մարզում 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վրաերթի է ենթարկել իր հարևաններին

Արարատի մարզում 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վրաերթի է ենթարկել իր հարևաններին

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածներից մեկն այնուհետև Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 2 վրաերթի ենթարկվածներն էլ գտնվում են ծանր կայուն վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի հարսանեկան արարողությունն էր, իսկ նա ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը