Լրահոս

23.09.2017 12:04


Դանակահարություն Երևանում՝ այգում. կասկածվողը կին է

Դանակահարություն Երևանում՝ այգում. կասկածվողը կին է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում. տուժածը վնասվածքով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։

Կայքին հաջողվեց պարզել, որ դանակահարվածը 49 տարեկան է, «Երևան Գազ»-ի աշխատակից և բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 23-ի սահմաններում՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ։

Վիճաբանությունը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում, որին, ըստ շրջանառվող տեղեկությունների, մասնակից են եղել նաեւ կանայք եւ նրանցից մեկն էլ դանակով հարվածել է։

Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը