Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երևանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նիստը կպսակվի հաջողությամբ և առաջ կմղի մի շարք փոխշահավետ ծրագրեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում: Ապա զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը:
Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները նաև կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը: Արտգործնախարար Մոթաքին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները և վերահաստատեց ՀՀ պաշտոնական այց կատարելու վերջինիս պատրաստակամությունը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ. սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հ. Աբրահամյանը ևս խնդրել է ԻԻՀ խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերին:
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին