Լրահոս

25.09.2017 18:47


«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

Սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 88 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Բաբայան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ մոտ 1000 քմ, Երևան-Սևան 19-րդ կմ-ի հարակից տարածքում՝ Արզնիի ամառանոցների մոտակայքում` մոտ 5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ավստրիական» թաղամասի հետնամասում՝ մոտ 200 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի «Մա» պլազայի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Ռոսիա փողոցի «Մակու» սրճարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Գեղադիր գյուղի 11-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 1 հա, Ձորաղբյուրի ամառանոցներ տանող գլխավոր ճանապարհի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Չորաքար» կոչվող տարածքում՝ մոտ 5 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ նախկին «Տեխնոսարք» գործարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նիզամի փողոցի մոտակա սարալանջին՝ մոտ 5 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը