Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքի հրդեհը մարված է
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08:07-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում իրականացվող հերթապահությունն ավարտվել է: Հրդեհի նշաններ չկան: Այրվել է մոտ 1000 հա չոր խոտածածկ տարածք:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:40-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան: Առկա է 7 ծխացող օջախ:
Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 13 հրշեջ-փրկարար և 2 միավոր հրշեջ տեխնիկա:
Ժամը 21:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն, որն իրականացնում է 8 հրշեջ-փրկարար և 2 օժանդակ տեխնիկա:
***
Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ:
Նշենք, որ այրվում է չոր խոտածածկ տարածք, ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության շարժական կապի կենտրոնը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Աղետների բժշկության կենտրոնի խումբը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:
Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:
***
Ժամը 20:00-ի դրությամբ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ, դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 27 հրշեջ-փրկարար:
Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը իր սեփական տեխնիկայով (կվադրոցիկլ և տրակտոր) մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին: