Հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է պահանջել և ստացել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրիի հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:
ՀՔԾ-ից հայտնում են, որ Ռ. Շ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Ա. Հ.-ն 2016 թ.-ի հունվարին այցելել է իրեն պատկանող, Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութ եւ պահանջել յուրաքանչյուր ամիս տալ 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խանութում ստուգումներ կիրականացնի եւ կտուգանի ձեռնարկատիրոջը: Ռ. Շ.-ն, վախենալով հարկային տեսուչի սպառնալիքներից, 2016 թ.-ի փետրվարից մինչեւ 2017թ.-ի ապրիլը հիշյալ հարկային տեսուչին տվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամ կաշառք:
ՀՀ ԿԱ ՊԵԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձից կաշառք ստանալու եւ նրան կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ 311-րդ եւ 312-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: