Լրահոս

25.09.2017 14:32


1993թ. ծնված քաղաքացուհին դանակահարել է իրեն դիտողություն անող տղամարդուն

1993թ. ծնված քաղաքացուհին դանակահարել է իրեն դիտողություն անող տղամարդուն

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում, վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում երկու կանայք վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը Կարեն Գ.-ից դիտողություն ստանալուց վիրավորված՝ նրա կրծքավանդակին դանակով հարված է հասցրել ու պատճառել մարմնական վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանել են 1990 թ. ծնված Կարինե Մ.-ն և 1993 թ. ծնված Ալվարդ Ո.-ն, որը իր մոտ եղած դանակով հարվածել է դիտողություն արած Կարեն Գ.-ին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ՈԶ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, ժամը 19.30-ին, Ալվարդ Ո.-ն Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը