Լրահոս

25.09.2017 15:45


Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը բերման ենթարկվեց

Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը բերման ենթարկվեց

Ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 12.25-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 103 շենքի բակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Տարոն Ն.-ն, որը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով՝ որպես պատժի կրումից խուսափող:

Այս խորագրի վերջին նյութերը