Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երևան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար մի բնակչուհուց կաշառք տալու պատրվակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար։ Կինը 45-ամյա տղամարդուն փոխանցել է պահանջված գումարը, ինչը վերջինս հափշտակել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, առերես հարցաքննություն:
Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ. Երևանի բնակչուհին կասկածվում է աշխատանքի ընդունվելու նպատակով կաշառք տալու փորձ կատարելու, իսկ 45-ամյա տղամարդը՝ կաշառք տալու փորձին օժանդակելու ու խարդախությամբ գումար հափշտակելու մեջ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե